Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 81 տարեկան. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՇԱՐՔ

Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 81 տարեկան. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՇԱՐՔ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ քաղաքական եւ պետական գործիչ Կարեն Դեմիրճյանը ապրիլի 17-ին կդառնար 81 տարեկան: Քսաներորդ դարում Հայաստանի ամենանշանակալի պետական եւ քաղաքական գործիչներից մեկի` Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը մի խումբ պաշտոնյաներ, հսարակական-քաղաքական գործիչներ հարգանքի տուրք են մատուցել` Կոմիտասի այգու պանթեոնում այցելելով գործչի շիրիմին

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`  նրա այրին` Ռիմա Դեմիրճյանն օրերս հրատարակել է «Հիշատակ» անվանումով գիրքը` նվիրված ամուսնուն: Տարբեր տարիների կտրվածքով բարձրագույն պետական պաշտոններ ձբաղեցրած Կարեն Սերոբի Դեմիրճյանի մասին պատմող գիրքն ունի նաեւ ռուսալեզու տարբերակ, որտեղ ներկայացված են նրա անցած ուղու մանրամասները ոչ միայն կնոջ հիշողությունների, այլեւ լուսանկարների միջոցով:

Դեմիրճյանը սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում`  Նաիրի Հունանյանի գլխավորած զինյալների խմբի ահաբեկչության հետեւանքով: Հետմահու Դեմիրճյանին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում եւ Հայրենիքի շքանշան: Երեւանի մետրոպոլիտենը եւ մարզահամերգային համալիրը կրում են Կարեն Դեմիրճյանի անունը: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]