1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ի եւ Ուրուգվայի կառավարությունները կպայմանավորվեն վերացնել մուտքի արտոնագրի պահանջը

 ՀՀ-ի եւ Ուրուգվայի կառավարությունները կպայմանավորվեն վերացնել 
մուտքի արտոնագրի պահանջը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Նախագծի հիմքում միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածն է: 

Ըստ համաձայնագրի նախագծի` ՀՀ Կառավարությունը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունը, ցանկանալով դյուրացնել երկու պետությունների քաղաքացիների ուղևորությունները և ամրապնդել երկկողմ հարաբերությունները,
համաձայնում են 11 հոդվածներով կարգավորել նշված համաձայնագրում ամրագրված կետերը: Մասնավորապես, հոդված 1-ով կողմերից մեկի պետության քաղաքացիները, իրենց քաղաքացիության պետության սովորական վավերական անձնագրերով կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցել և մնալ մյուս Կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի և մնալ այնտեղ տարվա ընթացքում առավելագույնը իննսուն (90) օր ժամկետով՝ պայմանով, որ չի իրականացվելու վարձատրվող գործունեություն:
Հոդված 5` Կողմերից մեկի պետության այն քաղաքացիները, որոնց անձնագրերը կորել են, վնասվել են, կամ դրանք գողացել են մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում, պետք է այդ մասին անմիջապես տեղեկացնեն իրենց քաղաքա¬ցիության պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայա¬ցուցչությանը, ինչպես նաև ընդունող պետության իրավասու մարմիններին:

Կողմերից յուրաքանչյուրի պետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը իրենց համապատասխան քաղաքացիներին կտրամադրի նոր անձնագիր կամ իրենց քաղաքացիության պետություն վերադարձը արտոնող՝ ժամանակավոր նույնականացման փաստաթուղթ: Այդ դեպքերում Կողմերի պետությունների քաղաքացիներին թույլատրվում է դուրս գալ առանց համապատասխան արտոնագրի:

Հոդված 11-ի համաձայն` սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով այդ մասին գրավոր ծանուցումով: Համաձայնագիրը կդադարի գործել մյուս Կողմին գրավոր ծանուցումը հանձնելուց իննսուն (90) օր հետո:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]