Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բանգկոկին Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը Երեւանը կհանձնի անակնկալներով

Բանգկոկին Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը Երեւանը կհանձնի 
անակնկալներով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երեւանը ողջ տարվա ընթացքում գրքի հանրահռչակմանը նվիրված միջոցառումների ավարտը կազդարարի ապրիլի 20-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հաաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական, «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի համակարգող Ներսես Տեր-Վարդանյանը, Երեւանում ամփոփիչ միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 20-ին քաղաքապետարանում: Բացի դրանից, կանցկացվեն մի քանի հանրային միջոցառումներ` գրքերի ցուցադրություններ, շնորհանդեսներ, այլ տիպի միջոցառումներ:

Ապրիլի 21-23-ը Հայաստանից պատվիրակություն կմեկնի արդեն գրքի հաջորդ մայրաքաղաք` Բանգկոկ ու այնտեղ մի շարք միջոցառումներ կանցկացնի, ինչպես նաեւ կփոխանցի պատվավոր տիտղոսն այդ քաղաքին: Հայկական պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներսես Տեր-Վարդանյանը տեղեկացրեց, որ Բանգկոկում Երեւանը կունենա իր տաղավարը, որտեղ կցուցադրվի քանդակագործ Դավիթ Մինասյանի 12 քանդակները, որոնք նա պատրաստել է այն գրքերի խորհրդանշական պատկերներով, որոնց համար տարին հոբելյանական է եղել: Ընտրված գրքերից մի քանիսն են «Փոքրիկ իշխանը» (70-ամյակ), «Շունն ու կատուն» (125-ամյակ), «Մկների ժողովը» (110-ամյակ), «Ալիսան հրաշքների աշխարհում» (140-ամյակ), «Աստվածային կատակերգություն» (690-ամյակ), «Քեռի Ստյոպա» (75-ամյակ), «Վարպետը եւ Մարգարիտան» (45-ամյակ), «Փարիզի Աստվածամոր տաճարը» (180-ամյակ) եւ այլն: Քանդակների հետեւում պատկերված կլինեն ստեղծագործությունների հեղինակների դիմանկարները, սակայն` ոչ հասարակ ձեւով: Միաժամանակ դիզայներ Առնո Կուռն էլ կներկայացնի «Տես քեզ հայերեն» համակարգչային նախագիծը, որի շնորհիվ գրքերի հեղինակների դեմքերը պատկերված կլինեն հայերենի այբուբենի տառերով: Բացի դրանից, նախագծի հեղինակը տեղում կպատրաստի նաեւ այցելուների դեմքերը նույն եղանակով եւ կնվիրի նրանց:

Հայաստանից մեկնող պատվիրակության կազմում կլինեն Պարի պետական անսամբլից, Մնջախաղի թատրոնից խմբեր, ինչպես նաեւ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները:  Մնջախաղի թատրոնի դերասաններն իրենց մարմիններով թայլանդերեն տեքստ կգրեն: «Այսպիսին կլինի «գրքի երեւանյան հեքիաթի» ավարտը, թեեւ «ոչինչ չի ավարտվում, ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- ասում է Ներսես Տեր-Վարդանյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականին հռչակվել էր գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ծրագրի ընթացքում, որը տեւեց մեկ տարի, անցկացվեցին բազմապիսի միջոցառումներ, որոնց արդյունքում ամրապնդվեց գրող-հրատարակիչ-ընթերցող կապը եւ ստեղծվեց մրցակցություն: Գրքի համաշխարհային հաջորդ մայրաքաղաքը Բանգկոկն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]