Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

«Արմենպրես»-ը փոփոխություն է կատարել կայքի լրատվական հրապարակումների օգտագործման կարգում

«Արմենպրես»-ը փոփոխություն է կատարել կայքի լրատվական 
հրապարակումների 
օգտագործման կարգում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը փոփոխություն է կատարել կայքի լրատվական հրապարակումների օգտագործման կարգում: Փոփոխության պատճառը մեր բաժանորդների օրինական շահերի պաշտպանությունն է: Նոր կարգում նշվում է. «սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը։ Կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ»:

Փոփոխությունը չի ազդում գործակալության բաժանորդների վրա: Նման կարգով աշխատում են աշխարհի առաջատար լրատվական գործակալությունները: Համանման կարգ է կիրառում օրինակ news.am լրատվական կայքը:  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ