Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանական հեղինակավոր հրատարակչությունը լույս է ընծայել «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» ժողովածուն

Բրիտանական հեղինակավոր հրատարակչությունը լույս է ընծայել 
«Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Arc Publications բրիտանական նշանավոր հրատարակչություններից մեկը լույս է ընծայել «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» ժողովածուն: Այն հրատարակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ` «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում: Գիրքը հրատարակվել է «Նոր ձայներ Եվրոպայից եւ այն կողմ» մատենաշարով եւ երկլեզու է (անգլերեն եւ հայերեն):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գրքում ընդգրկված են Հրաչ Սարուխանի, Խաչիկ Մանուկյանի, Անատոլի Հովհաննիսյանի, Ազնիվ Սահակյանի, Վիոլետ Գրիգորյանի, Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործությունները: Հրատարակիչների մասնակցությամբ ժողովածուն կազմել է Ռազմիկ Դավոյանը, թարգմանիչն է Արմինե Թամրազյանը: Գրքի շապիկը ձեւավորված է Մինաս Ավետիսյանի հեղինակած գեղանկարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]