Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Կռունկ էյր»-ը պատրաստ է փոխարինել «Արմավիա»-ին` ներդնելով 750 մլն եվրո

«Կռունկ էյր»-ը պատրաստ է փոխարինել «Արմավիա»-ին` ներդնելով 
750 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կռունկ էյր» ավիաընկերությունը պատրաստ է առաջիկա ամիսների ընթացքում փոխարինել «Արմավիա» ավիաընկերությանն ու թռիչքներ իրականացնել: Այս մասին հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց «Կռունկ էյր» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: Նա նշեց, որ իրենք միայն սպասում են կառավարության համաձայնությանը: «Մենք պատրաստ ենք 750 մլն եվրոյի ներդրում կատարել, եթե մեզ չխոչընդոտեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Պողոսյանը` ընդգծելով, որ իրենք պատրաստ են Երեւան բերել մինչեւ 8 ինքնաթիռ:

«Կռունկ էյր» ավիաընկերության գլխավոր տնօրենի հավաստմամբ`իրենք պատրաստ են նաեւ «Արմավիա»-ի տեխնիկական անձնակազմից 450 մարդու աշխատանքի վերցնել իրենց մոտ:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը նշել էր, որ «Կռունկ Էյր» անվանումով ավիաընկերություն Հայաստանում շահագործողի վկայական չունի եւ նման ընկերություն գրանցելու համար իրենց փաստաթղթեր դեռեւս չեն ներկայացրել:

Վլադիմիր Պողոսյանը պարզաբանել էր, որ «Կռունկ Էյր»-ը ոչ թե ավիաընկերություն է, այլ փակ բաժնետիրական ընկերություն, որը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է 2008 թվականի դեկտեմբերից: Որպես հիմնադիրներ նշված են Վլադիմիր Պողոսյանի եւ Հմայակ Մարգարյանի անունները: Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պողոսյանի խոսքով` ընկերության բաժնետերերը, որոնց անուները նա չի ցանկացել տալ, բոլորը ազգությամբ հայեր են, թեեւ ոչ բոլորն են ապրում հայրենիքում: Նա նաեւ նշել է, որ պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանում ավիացիոն ոլորտում ստեղծված իրավիճակը շտկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]