Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Հայաստանում բացվեց Շրի Լանկայի պատվո հյուպատոսություն

Հայաստանում բացվեց Շրի Լանկայի պատվո հյուպատոսություն

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում` Արշակունյաց 3ա հասցեում, այսուհետ կգործի Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոսություն, որի բացման պաշտոնական արարողությունը կայացավ ապրիլի 10-ին: Հայաստանում Շրի Լանկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ուդայանգա Վեերատունգան (նստավայրը` Մոսկվա), ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի եւ Շրի Լանկայի միջեւ առկա դիվանագիտական հարաբերություններն ունեն քսան տարվա պատմություն: «Հյուպատոսության բացմամբ մենք թեւակոխում ենք նոր փուլ: Մենք լիահույս ենք, որ այն կնպաստի երկուստեք կապերի ամրապնդմանը, առեւտրի շրջանառության բազմապատկմանը, տուրիզի զարգացմանը, մշակութաին եւ գործարար կապերի հաստատմանը»,- ընդգծեց նա: Դեսպանը նաեւ ուրախ է, որ պատվո հյուպատոսի պաշտոնը կստանձնի Սարգիս Թարվերդյանը, ով կկարողանա ճիշտ ներկայացնել Շրի Լանկայի շահերը Հայաստանում:

«Մենք նաեւ շահագրգռված ենք, որ մեր ավանդական արտադրանքը` ցեյլոնյան թեյը, մատակարարվի Հայաստան, ինչն արդեն սկսել է իրականացվել»,- ասաց նա: Դեսպանը խոստացավ, որ կլինեն երկուստեք լրագրողների այցելություններ, որպեսզի ԶԼՄ-ները կարողանան լայնորեն լուսաբանել եւ հայ հասարակությանը ներկայացնել Շրի Լանկա կղզու մասին:

ՀՀ-ում Շրի Լանկայի պատվո հյուպատոս Սարգիս Թարվերդյանը վստահ է, որ պատվո հյուպատոսությունը կխթանի երկու պետությունների միջեւ առկա կապերի զարգացմանը: Հիմնական նպատակը կլինի խթանել տուրիզմի զարգացումը եւ ապահովել շփում ժողովուրդների մեջ:

2010 թվականից համատեղության կարգով Շրի Լանկայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Արա Հակոբյանը (նստավայրը` Նյու Դելի): 1992թ-ին ստորագրվել է արձանագրություն Հայաստանի Հանրապետության եւ Շրի Լանկայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]