Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է կանգնեցվել ԱՄՆ-ի Միչիգան նահանգում

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է կանգնեցվել ԱՄՆ-ի Միչիգան 
նահանգում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է կանգնեցվել Միացյալ Նահանգների Միչիգան նահանգի Թրոյ քաղաքի Riverfront զբոսայգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Record պարբերականը, հուշարձանի կանգնեցման նախագիծը կյանքի է կոչվել «Վարդանի դուստրեր և որդիներ» կազմակերպության և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանների կոմիտեի համանախագահ Ռալֆ Ենոքյանի ջանքերով: 

Բացման արարողությունից առաջ ցեղասպանության զոհերի հոգու հանգստի համար աղոթք է կարդացել Հայ առաքելական Սուրբ Պետրոս եկեղեցու վանահայր Ստեփանոս Դուդուքչյանը` խնդրելով Աստծու ողորմածությունը 1915 թվականին Արևմտյան Հայաստանում, Սիրիայում և այլ վայրերում զոհված հայորդիների հոգու համար: Արարողությանը ներկա են եղել տեղական պաշտոնյաներ և շրջանի ավելի քան երկու հազար հայերին սպասարկող հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նախագիծը առաջարկվել էր մոտ ութ տարի առաջ` քաղաքային խորհրդի կողմից, սակայն հուշարձանի կանգնեցումն անընդհատ հետաձգվել է վայրի հստակեցված չլինելու պատճառով: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]