1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Washington Diplomat-ը դեսպաններին ուղարկված օրացույցում ապրիլի 24-ը նշել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Washington Diplomat-ը դեսպաններին ուղարկված օրացույցում ապրիլի 24-ը նշել է որպես 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Washington Diplomat ամսաթերթը Վաշինգթոնի բոլոր դեսպանատներին, այդ թվում` Թուրքիայի, առաքած տոնական օրերի ցուցակում ապրիլի 24-ը նշել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այս մասին  «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից: 

Washington Diplomat-ը ավելի քան 120 հազար ընթերցող սպասարկող անկախ ամսաթերթ է, որը 17 տարվա ընթացքում եղել է ԱՄՆ Վաշինգթոնի դաշնային շրջանի դիվանագիտական հանրությանը սպասարկող լրատվական ամսաթերթը: Այն ապասարկում է Վաշինգթոնի բոլոր օտարերկրյա դեսպանություններին, Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակին, Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Սպիտակ տանը, Պենտագոնին, դաշնային մարմինների և ավելի քան 600 բնակավայրերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]