1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական դրոշը հայտնվել է «Եվրատեսիլ 2013»-ը խորհրդանշող տարատեսակ պարագաների վրա

Հայկական դրոշը հայտնվել է «Եվրատեսիլ 2013»-ը խորհրդանշող 
տարատեսակ պարագաների վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-18-ը կայանալիք «Եվրատեսիլ 2013» -ի անցկացման օրերին հնարավոր կլինի ձեռք բերել հայկական դրոշի պատկերմամբ տարատեսակ պարագաներ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ մասնակից երկրների դրոշի եւ «Եվրատեսիլ» մրցույթի խորհրդանիշ հանդիսացող սրտի պատկերմամբ պարագաներ թողարկելու նախաձեռնությունը պատկանում է այս տարվա հյուրընկալող երկրին` Շվեդիային: «Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի նախաձեռնությունը կիրականացվի յուրաքանչյուր մասնակից երկրի համար, ոչ թե միայն հյուրընկալողի»,- ասաց Գասպարյանը: Հայկական դրոշը` եվրատեսիլյան տարբերանշանի մեջ հայտնվել է բաժակների, Iphone-ների եւ Ipad-ների համար նախատեսված կաղապարների, պայուսակների, շարֆերի եւ այլ աքսեսուարների վրա, որոնք վաճառվելու են Մալմոյում մրցույթի անցկացման օրերին: Պարագաների գինը` կախված տեսակից, սկսկվում է 3,95 եվրոյից: Ամենաբարձր արժեքը պարագաների շարքում ունի ուսի համար նախատեսված պայուսյակը, որը հնարավոր կլինի ձեռք բերել 39,95 եվրոյով:

Հայաստանը երգի միջազգային մրցույթում կներկայացնի «Դորիանս» ռոք խումբը Lonley planet երգով, որի երաժշտությունը գրել է Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, համահեղինակն է «Դորիասն» խումբը: Երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին` 11-րդ համարի ներքո: «Դորիանս» խմբի տղաներն այժմ ակտիվերեն նախապատրաստվում են ոչ միայն «Եվրատեսիլ 2013»-ին, այլեւ ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք երգչուհի Սիրուշոյի հետ համատեղ «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]