1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լեւոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Լեւոն Արոնյան-Թեյմուր Ռաջաբով. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին` 14-րդ տուրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերն է չափում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Մյուս զույգերն են Մագնուս Կարլսեն-Պետեր Սվիդլեր, Վասիլի Իվանչուկ-Վլադիմիր Կրամնիկ եւ Բորիս Գելֆանդ-Ալեքսանդր Գրիշչուկ:

Վերջին տուրից առաջ առաջին տեղը 8,5 միավորով միմյանց հետ կիսում են Մագնուս Կարլսենը եւ Վլադիմիր Կրամնիկը: Երրորդ եւ չորրորդ տեղերը հաջորդաբար 7 միավորով զբաղեցնում են Լեւոն Արոնյանն ու Պետեր Սվիդլերը: 6 միավոր ունեն Բորիս Գելֆանդն ու Ալեքսանդր Գրիշչուկը: Ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ունի 5 միավոր: Վերջին տեղում ընդամենը 4 միավորով Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովն է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]