1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

The Economist-ը բացահայտում է Ադրբեջանի և ԵԽ-ի միջեւ կոռուպցիայի վրա հիմնված հարաբերությունները

The Economist-ը բացահայտում է Ադրբեջանի և ԵԽ-ի միջեւ կոռուպցիայի վրա 
հիմնված հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Economist պարբերականը վելուծական հոդված է հրապարակել` բացահայտելով ադրբեջանական դիվանագիտության առանձնահատկություններն արտաքին քաղաքականությունում և մասնավորապես` Եվրախորհրդի հետ հարաբերություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրապարակամ մեջ նշվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է  2014 թ. մայիսին ստանձնել Եվրախորհրդի Նախարարների խորհրդի կոմիտեի նախագահությունը: «Սակայն արդյոք այդ երկրում գործող համակարգը համապատասխանում է իր հավակնություններին արտաքին քաղաքականությում: 2001 թվականից սկսած Ադրբեջանը ԵԽ անդամ է: Տեսականորեն միայն ժողովրդավարական երկրները կարող են անդամակցել Եվրոպական խորհրդին (ԵԽ), որի առաքելությունը աջակցելն է մարդու իրավունքների պահպանմանը: Սակայն Freedom House կազմակերպության համաձայն` Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չի կարող համարվել: 1990-ականներից ի վեր երկրում անցկացված ընտրությունները բնորոշվում են համատարած ընտրախախտումներով: Կոռուպցիան համատարած բնույթ է կրում: Նախկինում խորհրդի անդամները հույս ունեին, որ Ադրբեջանի անդամակցությունը կարագացնի երկրի ժողովրդավարացման գործընթացը, սակայն դա տեղի չունեցավ: Ավելին, ընտրախախտումները և քաղաքական մանիպուլացիաները աճել են վերջին տասնամյակում»,- նկատում է The Economist-ը: 

Նշվում է, որ ԵԽԽՎ-ի հետ հարաբերություններում Ադրբեջանը օգտագործում է «խայծի» դիվանագիտությունը` նվերների, անվճար ուղևորությունների և գումարների միջոցով ԵԽԽՎ -ին հետևողականորեն ուղղորդում է գործել իր շահերից, և այդ կերպ ջրի երես հանում վեհաժողովի անզորությունը:

Եվրոպական կայունության նախաձեռնության անցյալ տարվա զեկույցը Ադրբեջանի 2010 թ. խորհրդարանական ընտրությունները որակել է որպես թերի ընտրություն, որ երբևէ անց են կացվել ԵԽ անդամ երկրներում: 

The Economist-ը նշում է նաև, որ դեռևս 2005-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԽ որոշ անդամներ պնդում էին, որ ԵԽԽՎ-ն պետք է զրկի ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից, ինչպես արվեց Ռուսաստանի պարագայում 2000 թ-ին: Փոխարենը անդամների մեծամասնությունը նախընտրեց սահմանափակվել խիստ քննադատությամբ: Ավելին, չնայած 2010-ի խորհրդարանական ընտրությունների համատարած խախտումներին` ԵԽԽՎ դիտորդները ավելի լավատեսական գտնվեցին, քան Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները:

Ադրբեջանի վերաբերող ամնավիճահարույց խնդիրներից է քաղբանտարկյալների հարցը: 2009 թ-ի դեկտեմբերին ԵԽԽՎ-ն խնդրել էր Գերմանիայի անդամ Քրիստոֆ Շթրայզերին պաշտոնապես սահմանել քաղբանտարկյալների վիճակը Արդբեջանում: 2012 թ-ի հոկտեմբերին Շթրայզերի տված սահմանումը ցույց տվեց, որ 2001 թ-ից ի վեր ոչինչ չի փոխվել այդ երկում: Սահմանումն արգելափակելու մտադրությամբ`մի քանի պատվիրակներ հայտարարեցին, որ ԵԽԽՎ-ն լիազորություն չունի գնահատական տալու մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք վերահսկվում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանով: Դրան հաջորդեց լոբբինգը Ադրբեջանի կողմից, որը պատվիրակներից մեկը բնութագրել է որպես «չտեսնված անամոթություն»: Ադրբեջան մուտքի վիզա ստանալուց երեք անգամ մերժվելով` պարոն Շթրայզերն, այնուամենայնիվ, վերահսկողության զեկույց ներկայացրեց Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի վերաբերյալ, որը ԵԽԽՎ-ում քննարկվեց հունվարի 23-ին: Կարծիքները տարամետ էին. որոշ պատվիրակներ Ադրբեջանի մերժումը Շթրայզերին անընդունելի էին համարում, մյուսները` պնդում էին, որ զեկույցն այնքան էլ արժանահավատ չէ: Մի քանի անդամներ ընդգծել են նաև` «բանտարկությունների կարուսելի» մասին մարդիկ ձերբակալվում են, ազատ արձակվում, կրկին ձերբակալվում և այսպես շարունակ: Անուհանդերձ, ԵԽԽՎ մերժեց պարոն Շթրայզերի զեկույցը: 

Ըստ Amnesty International-ի` կառավարությունն արդեն հաշվեհարդար է տեսնում այլախոհների հետ` պատրաստվելով հոկտմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Փետրվարին բանտարկվել է նախագահի հավանական թեկնածու Իլգար Մամեդովը` մեղադրվելով Իսմայիլիում անօրինական անկարգություններ և ցույցեր հրահրելու մեջ: Անցյալ շաբաթ ադրբեջանական իշխանությունները ինը տարով բանտարկել են անկախ լրագրողի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]