1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցն ապարդյուն փորձել է ընդհատել հայ քաղաքագետի զեկույցը

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցն ապարդյուն փորձել է ընդհատել 
հայ քաղաքագետի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը մարտի 20-ին Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում ելույթ է ունեցել «Ադրբեջանի նավթային քաղաքականությունը» թեմայով: Միջոցառմանը ներկա են գտնվել դիվանագետներ, քաղաքական վերլուծաբաններ և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի հանրային կապերի բաժնից, Վիլեն Խլղաթյանը նշել է, որ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է նավթագազային ոլորտից: «Բոլոր փաստերը վկայում են, որ Բաքվի ռեժիմը ոչ մի ջանք չի ներդրել դիվերսիֆիկացնելու տնտեսությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կկրի «հոլանդական հիվանդության» հետևանքները»:

Անդրադառնալով էներգառեսուրսները արտաքին քաղաքականության ոլորտում օգտագործելու Հեյդար Ալիևի ռազմավարությանը, որը փոխանցվել է իր որդուն` Ադրբեջանի ներկայիս բռնապետին, Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահը ներկայացրել է դրա վերջին շրջանի դատապարտելի օրինակները՝ ուղղված Հայաստանի և հայկական Սփյուռքի դեմ: Խլղաթյանը որպես օրինակ նշել է 2012թ. Եվրատեսիլ մրցույթի դեպքը, Ալիևի արձանը Մեխիկոյում և մարդասպան Սաֆարովի արտահանձնման համար հայտարարվող Հունգարիայի կառավարությանը վճարված կաշառքը:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահը խոսել է նաև Ադրբեջանի իշխանության ավտորիտար էության և փաստացի միակուսակացկանության մասին՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության ներքո: «Ադրբեջանում ցանկացած ընտրություն լայնորեն քննադատվել է և որակվել որպես ոչ ժողովրդավարական, կոռումպացված և ոչ լեգիտիմ»,- նշել է Խլղաթյանը: Տվյալ հանգամանքները, սակայն, չեն կանգնեցրել Իլհամ Ալիևի՝ սեփական իշխանությունը հիպերկենտրոնացնելուն ուղղված ջանքերը, ինչպես օրինակ նախագահական ժամանակահատվածը սահմանափակող 2009թ. հանրաքվեն: Ավելին, ըստ նրա, տեղեկատվություն էր տարածվել, որ Ալիևի որդուն են պատկանում շքեղ առանձնատներ Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ նրա կրտսեր աղջկան՝ Ադրբեջանի հիմնական հեռախոսային օպերատորի միլիոնների հասնող բաժնետոմսերը: «Ալիևը հաստատել է կլեպտոկրատիա, որը հաստատապես դասվում է աշխարհի ամենակոռումպացված երկրների թվին՝ ըստ Թրանսփարենս Ինթերնաշնլի»,- ասել է Խլղաթյանը:

Միջոցառման ժամանակ քննարկվել են նաև Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարված հարաբերությունների, Հայաստանի նկատմամբ վերջինիս թշնամական վերաբերմունքի և Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունների մասին հարցեր: Հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Ֆախրադին Իսմայիլովը ճառ է ասել, որում փորձել է քննադատել Համաշխարհային քաղաքականության ինստիտուտին և համաժողովի մոդերատոր դոկտոր Մարեք Յան Չոդակիեվիչին, որ թույլ են տվել էթնիկ հային Ադրբեջանի մասին ելույթ ունենալ: Նա նաև փորձել է քննադատել Խլղաթյանի զեկույցը՝ չկարողանալով, սակայն, որևէ հակափաստարկ բերել: Խլղաթյանի անձի նկատմամբ հարձակումը դադարել է, երբ դոկտոր Չոդակիեվիչը պահանջել է Իսմայլովին լռել և նստել տեղը: Վերջինս մինչև հարցուպատասխանի վերջ ստիպված լռելյայն ունկնդրել է Ադրբեջանի քայքայվող տնտեսության և բռնապետ Ալիևի կոռումպացված իշխանության մասին Խլղաթյանի դիտարկումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]