Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մահացել է Արամայիս Սահակյանը

Մահացել է Արամայիս Սահակյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 77 տարեկան հասակում վախճանվել է գրող, երգիծաբան Արամայիս Սահակյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի 8-րդ կլինիկական հիվանդանոցից, նա մի քանի օր հիվանդանոցում էր: Արամայիս Սահակյանը մահացել է այրան հիվանդությունից:

Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին, Արծվաշեն գյուղում: Հայտնի բանաստեղծ, հրապարակախոսն ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրաgույն դասընթացներին 1967թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968; այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ1970 թվականին), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975) և այլն:

Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։

Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական և համամիութենական մամուլում: Բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ է, թարգմանվել է աշխարհի 30-ից ավելի լեզուներով: Զբաղվում է նաև թարգմանությամբ: Մոտ երեք տասնյակ երկեր է տպագրել, բազմաթիվ աշխատություններ թարգմանել ռուսերենից:

2003թ.«Ծիծաղի տուն» հաղորդաշարի համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, 1998թ. Բեյրութում` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի, 1986թ. «Ոզնի» երգիծաթերթում տպագրված բանաստեղծությունների համար «Ոսկե գրիչ» մրցանակի, 1984թ. քնարական բանաստեղծությունների համար` Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, 1970թ. «Ապրել և սիրել» գրքի համար արժանացել է Հայաստանի կոմերիտմիության դափնեկրի կոչման:

Կենսագրությունը` ըստ Վիքիպեդիայի եւ Հայաստանի գրողների միության կայքի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]