1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիական Ռակկա քաղաքի հայությունը հեռացել է Հալեպ, Լաթաքիա եւ Ղամիշլի

Սիրիական Ռակկա քաղաքի հայությունը հեռացել է Հալեպ, Լաթաքիա եւ 
Ղամիշլի

 ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սահմանակից Ռակկա քաղաքում, որտեղ շուրջ մեկ շաբաթ առաջ հսկողություն են հաստատել ընդդիմադիրները, բախումները չեն դադարում, շարունակվում են նաեւ օդային ռմբակոծությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի մեր աղբյուրները:

Այդ առիթով Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ Ռակկայում գտնվող հայերի մեծամասնությունը հեռացել է այնտեղից դեպի Լաթաքիա, Ղամիշլի եւ Հալեպ: Այդ քաղաքների շտապօգնության մարմինները հնարավոր ամեն ինչ ձեռնարկում են տեղահան եղած հայերին օգնելու համար: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ այժմ Ռակկայում սպանված կամ վիրավորված հայի մասին լուր չի հասել:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա մամուլի քարտուղարը նշեց, որ այժմ համեմատաբար հանդարտ է, չնայած որ մարդկանց մոտ անապահով եւ վախի զգացողություն է տիրում: Էլեկտրականությունը քաղաքում կրկին ընդհատումներով է, որոշ թաղամասերում այն ավելի երկար է լինում, իսկ թաղամասեր կան, որտեղ օրվա ընթացքում հազիվ մեկ-երկու ժամ է լինում:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]