Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կաննի կինոփառատոնին Հայաստանը ներկայանալի մասնակցություն կունենա

Կաննի կինոփառատոնին Հայաստանը ներկայանալի մասնակցություն 
կունենա

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոյի ոլորտի կարեւորագույն տոներից մեկին` Կաննի փառատոնին Հայաստանն այս տարի եւս մասնակցություն կունենա: Մասնկաացություն կլինի ինչպես մրցութային ծրագրում, այնպես էլ` կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկայում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, մրցութային ծրագրում արդեն ներկայացված է Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը: Աշխատանքներ են տարվում, որպեսզի ավարտին հասցվի եւ ներկայացվի նաեւ հայ-ֆրանս-ուկրաինական համատեղ նախագիծը` «Փարաջանով` գեղեցիկի սիրահար»-ը ֆիլմը: «նախագծի հարցում դեռ հասցնելու խնդիր կա, եւ հույս ունենք, որ այդ ֆիլմն էլ կներկայացնենք»,- նշեց Գեւորգ Գեւորգյանը:

Այս անգամ եւս կինոփառատոնին մասնակցությունից հայաստանը մեծ սպասելիքներ ունի: «Այս տարի կփորձենք CNC ընկերության հետ նոր պայմանագիր կնքել` համատեղ ֆիլմարտադրություն եւ ֆինանսավորման ծրագիր իրականացնելու համար: Դա կնպաստի, որ մեր ֆիլմերի  կարգավիճակը փոխվի եւ դառնա եվրոպական չափանիշի, ինչն էլ կօգնի օգտվել համապատասխան արտոնություններից»,- նշեց Գեւորգյանը: Աշխատանքներ կտարվեն, որպեսզի Հայստանը դառնա «Եվրիմաժի» անդամ: Կինոփառատոնում նախատեսվում է նաեւ մի շարք հանդիպումներ իրականացնել, հայկական կինոծրագրեր ներկայացնել:

Կաննի կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 15-26-ը: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946 թվականից սկսած: Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղ»-ն է (Palme d’Or ), որը շնորհվում է ժյուրիի կողմից սահմանված տարվա լավագույն ֆիլմին: Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի: Մյուս մրցանակներից են «Գրան պրի»` լավագույն դերասանի, ռեժիսորի եւ սցենարիստի համար, Ժյուրիի հատուկ մրցանակ, «Ոսկե արմավենու ճյուղ» լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտային ֆիլմի համար եւ այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]