1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջոն Հեֆֆերնն ընդգծել է հայ-ամերիկյան կապերի ամրությունը

Ջոն Հեֆֆերնն ընդգծել է հայ-ամերիկյան կապերի ամրությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը իր տեսաբլոգում ընդգծել է, որ հայ-ամերիկյան կապերն ամուր են: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեսանյութում դեսպանը պատմում է, թե ինչպես դեկտեմբերին իր տիկնոջ` Լիբբիի հետ եղել է Ամերիկայի հայկական խոշոր համայնքներում` Լոս Անջելեսում, Բոսթոնում եւ Նյու Յորքում: Նրա համոզմամբ` ամերիկահայերին խորապես հետաքրքրում են մերօրյա Հայաստանի Հանրապետությունը եւ այն մարտահրավերները, որ ծառացած են հայաստանաբնակների առջեւ:

«Իմ ուղերձն ամերիկահայերին այսպիսին է` հայ-ամերիկյան կապերն ամուր են: Մեր նպատակն է օգնել Հայաստանին հաջողության հասնել որպես ժողովրդավարական, բարգավաճ եւ անվտանգ երկիր, ինչը մենք անում ենք ներքին բարեփոխումները խթանելու, Հայաստանի համար հնարավորություններ ու տարբերակներ ստեղծելու եւ Հայաստանի հայացքը դեպի արեւմուտք պահելու միջոցով: Դեսպանատունն ու իր գործընկերները խթանում են ներքին բարեփոխումները քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում: Մենք ուզում ենք Հայաստանին օգնել տարբերակների եւ հնարավորությունների հարցում, որովհետեւ ոչ մի երկիր չի կարող բացառապես կախված լինել միայն մեկ սահմանից կամ մեկ գործընկերոջից: Տարբերակները ներառում են Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանի մյուս երկրներին եւ առավել սերտ համագործակցությունն Արեւմուտքի հետ»,- նշել է դեսպանը:

Հեֆֆերնը ներկայացրել է, որ ամերիկահայերի հետ բոլոր հանդիպումներում հնչել է հարց` ինչով կարող ենք մենք օգնել: «Երեւան վերադառնալուց հետո ես սկսել եմ հետամուտ լինել այդ հարցադրումներին եւ փորձում եմ գտնել գործընկերության հնարավորություններ, հատկապես տնտեսության, ժողովրդավարության, կառավարման եւ կրթության ոլորտներում: Մենք ցանկանում եմք առեւտրի եւ ներդրումների միջոցով խորացնել տնտեսական կապերը: Ամերիկյան ներդրումները Հայաստանում փոխակերպման ներուժ ունեցող որակյալ ներդրումներ են, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում` նախատեսված Հայաստանը 21-րդ դարի գիտելիքահեն տնտեսության փոխակերպելու համար:

Իրական գործընկերության հիմքն, անշուշտ, ընդհանուր արժեքներն են, ուստի մենք շարունակում ենք խթանել բարեփոխումները ժողովրդավարության ու կառավարման ոլորտում: Հայաստանի պաշտոնյաները ցանկանում են ավելի շատ ամերիկյան ներդրումներ ու ավելի մեծ ծավալի առեւտուր տեսնել այստեղ, եւ ես համաձայն եմ: Սակայն այստեղ առանցքային հարցն առավել բարենպաստ գործարար միջավայրի ապահովումն է մրցակցության, թափանցիկության եւ օրենքի գերիշխանության միջոցով: Այս ոլորտում բարեփոխումները խթանելու նպատակով դեսպանատունն աշխատում է պետական ու մասնավոր օղակի գործընկերների հետ: Եվ ի վերջո, մենք ձգտում ենք կրթական ոլորտում համագործակցություն ձեւավորել ամերիկյան հիմնադրամների ու կազմակերպությունների հետ, ու հուսով եմ, որ այս տարվա ընթացքում գործընկերությունների ձեւավորման ասպարեզում կկարողանանք հաջողություններ արձանագրել»,- ասել է դեսպանը` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]