Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարսի, Վանի և այլ քաղաքների բնակիչները հետաքրքրված են Երեւան-Վան չվերթով

Կարսի, Վանի և այլ քաղաքների բնակիչները հետաքրքրված են Երեւան-Վան 
չվերթով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսի, Վանի և այլ քաղաքների հատկապես քուրդ բնակիչները հետաքրքրված են դեպի Երևան չվերթներով և զբոսաշրջային փոխադարձ այցերով: Այս մասին մարտի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ, «Նարեկավանք Տուր» ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Հովհաննիսյանը: «Այդ շրջաններից դեպի Հայաստան տարեկան գալիս է 5-6 հազար մարդ: Իսկ Երեւան-Վան չվերթի մասին տեղեկությունը սկսել է ակտիվ քննարկվել բնակիչների շրջանում: Հայաստանից ևս մեծ թվով հայեր, նաև սփյուռքահայեր են այցելում պատմական հայրենիք: Մենք արդեն մի քանի տարի ականատես ենք լինում, որ որքան շատ ենք ներկա լինում մեր պատմական հայրենիքում, այքան ավելի շատ են այդ հուշարձանները կարևորվում թուրքական կողմի համար: հենց այդ ուխտագնացությունների արդյունքում սկսվեցին վերանորոգվել մի շարք եկեղեցիներ, որոնցից ամենանշանավոր օրինակը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին է: Այժմ վերանորոգվում է նաեւ Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Նախատեսվում է նաև վերականգնել Անիի Մայր տաճարը»,- ասաց Հովհաննիսյանը: Անցյալ տարի Վանում նաեւ ցուցահանդես էր կազմակերպվել «Մետաքսի ճանապարհ» խորագրով, որին ներկա էր նաև Վանի ղեկավարությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքագետ Աշոտ Սողոմոնյանի տեղեկացմամբ` իրենք առաջարկել են վերանորոգման աշխատանքերին հնարավորություն տալ մասնակցելու նաև հայ ճարտարապետներին՝  հնարավոր աղավաղումներից խուսափելու համար: «Մուշում մենք տարվա ընթացքում շատ ենք լինում: Մուշի մարզպետը դիմել էր մեզ հանդիպման համար և խնդրել, որպեսզի ներկայացնենք այն խնդիրները, որոնք առկա են ուխտագնացության համար: Մենք մատնանշեցինք դեպի Սուրբ Կարապետ տանող ճանապարհի խնդիրը, որը վերանորոգման կարիք ունի: Թուրքերը մեծ ցանկություն ունեն զարգացնել տուրիզմն այդ շրջաններում»,- ասաց Սողոմոնյանը:

«Պետք է կարեւորեմ նաև Երևան-Վան ուղիղ չվերթի բացումը, որը կապահովի դրական տեղաշարժ հայ-թուրքական հարաբերություններում»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ այդ չվերթերի նախաձեռնողը եղել են հենց իրենք և դա կոչում են «ուխտագնացության չվերթներ»: 

Երեւան-Վան-Երեւան առաջին չվերթը նախատեսված է ապրիլի 3-ին, որը կիրականացնի «Նարեկավանք տուր» ընկերությունը` թուրքական «Բորա ջեթ» ավիաընկերությանը պատկանող եվրոպական արտադրության օդանավերով: Երեւան-Վան առաջին չվերթի տոմսերը կվաճառվեն հաջորդ շաբաթից սկսած եւ կարժենան 250 դոլար: Սկզբի առաջին-մեկ երկու ամիսների ընթացքում տոմսերը կվաճառեն 20 տոկոս զեղչով` 200 դոլարին համարժեք դրամով: Չվերթները տեղի կունենան շաբաթական երկու անգամ` չորեքշաբթի եւ կիրակի օրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]