Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը հարգանքի տուրք է մատուցել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը հարգանքի տուրք է մատուցել 
սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը հարգանքի տուրք է մատուցել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից (ANCA), Փալոնը (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից) հայկական ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ դատապարտել է նախագահ Իլհամ Ալիևի կառավարության` բռնության և ահաբեկման մթնոլորտ ստեղծելու, հակահայկական ատելություն սերմանելու շարունակական ջանքերը: Կոնգրեսականն ընդգծել է, որ Սումգայիթի ջարդերը մեկնարկ են տվել ադրբեջանական կառավարության տասնամյակներ տևած շարունակական բռնությանը:

«Ավելի քան երկու տասնամյակ Ադրբեջանի իշխանությունները փորձում են անտեսել և կոծկել այդ հանցագործությունները` նպաստելով հակահայկական ատելության տարածմանը: Իսկ վերջերս Ադրբեջանի կառավարությունը ներում շնորհեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայում հայ սպայի սպանության համար: Ինձ շարունակ վրդովվեցնում է ադրբեջանական այս աջակցությունն անմեղ հայերի դեմ ուղղված բռնություններին», - հայտարարել է Նյու Ջերսիից ընտրված օրենսդիրը: Շարունակելով կոնգրեսական Փալոնը կոչ է արել Ալիևի կառավարությանը անհապաղ վերաբացել Ռամիլ Սաֆարովի գործը և արժանի պատիժ սահմանել:

«Քառորդ դարյա մեր պատմությունը նշանավորվել է Արցախի ժողովրդավարության տևական հաղթանակով` ուղղված Ադրբեջանի կառավարության անողոք ագրեսիայի, շրջափակման, անհանդուրժողականության և պատերազմի դեմ: Մենք ակնկալում ենք ամերիկյան առաջնորդների` անկախության համար մղվող աշխարհի ամենահզոր շարժման ժառանգորդների աջակցությունը` պահպանելու մեր ազատ ժողովրդի հպարտ հաղթանակն ընդդեմ օտար բռնապետության, կոտորածների, պատերազմի, տնտեսական շրջափակման, դիպուկահարի նշանառության տակ գտնվելու վտանգի, իսկ այժմ` Բաքվի գլխավորած միջազգային արշավի», - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

ANCA-ն, միանալով Նյու Ջերսիի հայությանը եւ ողջ հայ ժողովրդին, շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Փալոնին` ի պաշտպանություն ԼՂ հիմնահարցի խաղաղ, ժողովրդավարական, ապահով եւ կայուն լուծման օգտին իր ձայնը բարձրացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]