Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալյումինե նրբաթիթեղի արտահանումն ԱՄՆ, Խորվաթիա եւ Չիլի ավելացել է

Ալյումինե նրբաթիթեղի արտահանումն ԱՄՆ, Խորվաթիա եւ Չիլի ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից 0,2 մմ­-ից ցածր հաստությամբ ալյումինե նրբաթիթեղի արտահանման ծավալներն ԱՄՆ, Խորվաթիա եւ Չիլի ավելացել է համապատասխանաբար՝ 6, 43 եւ 186 տոկոսներով: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից: 2012 թվականին ալյումինե նրբաթիթեղի արտահանումն ԱՄՆ կազմել է 24 հազար 433,5 տոննա, Խորվաթիա՝ 203,6 տոննա, Չիլի՝ 53 տոննա: Նրբաթիթեղն արտահանվել է կիլոգրամը շուրջ 3- 3,5 դոլար մաքսային արժեքով:

Հայաստանում ալյումինե նրբաթիթեղի արտադրության եւ արտահանման ոլորտում գլխավոր ընկերության՝ «Ռուսալ-Արմենալ»-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նրբաթիթեղի արտահանման ծավալների աճը գործարանի արտադրական հզորությունների ավելացմամբ բացատրեց: «Մեր արտադրանքի որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, եւ պատահական չէ, որ արտերկրում, մասնավորապես` ԱՄՆ-ում, այն մեծ պահանջարկ ունի»,- ասաց Մելքումյանը:

 2012 թվականին Հայաստանի Հանրապետությունից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար: Արտահանման ոլորտում Հայաստանի  հիմնական եվրոպական գործընկեր-երկրներն են Գերմանիան (153 միլիոն 111 հազար դոլար), Բուլղարիան (129 միլիոն 302 հազար դոլար), Բելգիան (127 միլիոն 176 հազար), Նիդերլանդները (79 միլիոն 717 հազար) և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]