Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով հայ է վիրավորվել

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում փետրվարի 21-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, պարզվել է, որ երկու հարյուրից ավելի վիրավորների թվում մեկ հայ կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանն` ավելացնելով, որ վիրավորվածը հայ երիտասարդ Արա Հալաջյանն է: Էլմաջյանի խոսքով` երիտասարդն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, բարեբախտաբար, նրա վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում:

Փետրվարի 21-ին Դամասկոսում երեք պայթյուններ էին տեղի ունեցել, որոնց հետեւանքով զոհվել էր 53 եւ վիրավորվել` 235 մարդ: arabic.rt.com կայքը տեղեկացնում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել Սաբաա Բահրաթ հրապարակում` Բաաս կուսակցության շենքի մոտ, երկրորդը` Ռուքն ադ Դին եւ երրորդը` Բրզե շրջանում: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ անվտանգության ուժերին փետրվարի 21-ին հաջողվել է կանխել զինյալների կողմից կազմակերպված եւս մեկ պայթյուն: Մահապարտ-ահաբեկիչը ձերբակալվել է, իսկ մեքենայում տեղադրված շուրջ մեկ տոննա կշռող պայթուցիկ սարքավորումը` չեզոքացվել:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]