Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքները կշարունակի մարզերում

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքները կշարունակի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է հանրահավաքներ անցկացնել Հայաստանի որոշ քաղաքներում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 22-ին Ազատության հրապարակում այդ մասին նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա հանրահավաքային երթուղին կընդգրկի Աշտարակը, Վանաձորը, Գյումրին եւ կեզրափակվի Երեւանում: «Մենք առիթ կունենանք նորից լինել այս հրապարակում, մեր ողջ ներուժն ուղղել դեպի այն ապագան, որը մերն է եւ որին մենք արժանի ենք»,- նշեց նա: Կուսակցության առաջնորդը շարունակում է վիճարկել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Հանրահավաքները շարունակելու որոշումը Հավհաննիսյանն ընդունել է Հանրապետության գործող եւ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի հետ փետրվարի 21-ին կայացած հանդիպումից հետո: Փետրվարի 22-ին հրավիրված հանրահավաքը Հովհաննիսյանն ավարտեց մայրաքաղաքի փողոցներով երթով: Հանրահավաքին են մասնակցել նաև ընդդիմադիր գործիչներ`ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվել են փետրվարի 18-ին: Հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները, վերջնական արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին: Նախնական արդյունքների համաձայն` երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Նա ստացավ 861 հազար 160 քվե՝ վավեր ձայների 58,64 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]