1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուզբեկստանի բնակչությունը գերազանցել Է 30 միլիոնը

Ուզբեկստանի բնակչությունը գերազանցել Է 30 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի մշտական բնակիչների թվաքանակը 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաղթահարել Է 30 միլիոնի սահմանագիծը. դրա հետ մեկտեղ երկրի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ քաղաքներում ավելի շատ մարդիկ  են ապրում, քան գյուղական վայրերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է հանրապետության պետական վիճկագրական կոմիտեի ներկայացուցիչը:

2012 թվականի արդյունքներով՝ երկրում քաղաքային բնակչության թվաքանակը գերազանցել Է 15,315 միլիոնը: Գյուղերում ապրում Է ավելի քան 14,5 մլն մարդ:

2011 թվականին Ուզբեկստանում բնակվում Էր 28,639 մլն մարդ:

Գործազրկության մակարդակը երկրում կազմում Է տնտեսապես ակտիվ բնակչության 4,9 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]