1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում ավարտվեց նախագահի ընտրությունների քվեարկությունը

Հայաստանում ավարտվեց նախագահի ընտրությունների քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ավարտվեց նախագահի ընտրության քվեարկությունը. փետրվարի 18-ի ժամը 20:00-ի դրությամբ 41 ընտրատարածքների բոլոր` 1988 ընտրատեղամասերը փակված են: Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.81 տոկոսը` 1 մլն 259 հազար 374 ընտրող: Ժամը 21:00-ին ԿԸՀ-ն կներկայացնի մինչեւ քվեարկության ավարտը` 20:00-ն, մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ` ըստ մարզերի եւ Երեւան քաղաքի: 

Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը փետրվարի 17-ի դրությամբ 2 մլն 505 հազար 980 էր: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին յոթ թեկնածուներ` Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան (քվեաթերթիկներում թեկնածուների անուններն այբբենական կարգով են): 

«Արմենպրես»-ի հաղորդմմաբ` ժամը 22:00-ին նախատեսվում է ԿԸՀ-ում էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփման նիստի անցկացում. փետրվարի 9-13-ն անցկացված այս քվեարկությունը նախատեսված էր ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների, ընդհանուր թվով` 243 հոգու համար: Էլեկտրոնային քվեարկության արդյունքների ներկայացումից հետո տեղամասերից կստացվեն առաջին տվյալները, դրանք կամփոփվեն, կներկայացվեն ԿԸՀ, որտեղից անմիջապես մուտք կլինի համակարգ: Տվյալները ԿԸՀ-ում ստացվելուն զուգահեռ կհրապարակվեն համացանցում. ԿԸՀ կայքից ընտրողները տեղամաս առ տեղամաս կարող են տեղեկանալ քվեարկության արդյունքների մասին:

Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: Ընտրություններին հետեւեցին տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 12 կազմակերպության 632, եւ տեղական 26 կազմակերպության 6251 դիտորդներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]