Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը քվեարկեց հանուն ապահով Հայաստանի

Սերժ Սարգսյանը քվեարկեց հանուն ապահով Հայաստանի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը Երեւանի Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպորցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Սերժ Սարգսյանը, իր քվեն տվել է Հայաստանի ապագայի համար: «Քվեարկել եմ ապահով Հայաստանի, քաղաքացիների եւ ընտանիքների ապահովության համար»,- ասաց նա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցին, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը եւ որքանով է իրականացել արդար ընտրություններ անցկացնելու կոչը` Սերժ Սարգսյանն ասաց. «Կերեւա, երբ ընտրությունների արդյունքները հայտնի լինեն»:


Ընտրատեղամասի նախագահ Արեւհատ Ղազարյանը տեղեկացրեց, որ ընտրատեղամասում հաշվառված է 1335 ընտրող: Առավոտից արդեն` ժամը 12:00-ի դրությամբ ընտրել էր 155 քաղաքացի: Սերժ Սարգսյանը 153-րդն էր:

ՀՀ քաղաքացիները վեցերորդ անգամ մասնակցում են նախագահի ընտրության քվեարկությանը. փետրվարի 18-ի ժամը 08:00-ի դրությամբ հանարպետության 41 ընտրատարածքների բոլոր` 1988 ընտրատեղամասերը բացված են: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված են ընդհանուր թվով 2 մլն 505 հազար 980 ընտրողներ: Նախագահի  պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու՝ Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]