Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանում այսօր «լռության օր» է

Հայաստանում այսօր «լռության օր» է

 ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահի ընտրությունից առաջ այսօր`  փետրվարի 17-ին, «լռության օր» է: ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն`  քվեարկության և նրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն, այդ թվում լրատվամիջոցներով, արգելվում է:

ՀՀ նախագահի ընտրությունը կանցկացվի փետրվարի 18-ին: Քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում արդեն ձեւավորվել է 1988 ընտրատեղամաս: Նախընտրական քարոզչությունն ավարտվեց փետրվարի 16-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` ժամը 08:00-ին եւ կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է յոթ թեկնածու: Քվեաթերթիկներում թեկնածուների անունները կլինեն այբբենական կարգով` Հրանտ Բագրատյան,  Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Անդրիաս Ղուկասյան, Արման Մելիքյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան:

Տեղամասային ընտրական հանձնանժողովները պետք է ունենան 8-ական անդամ: Մեկական անդամ նշանակելու իրավունք ունեն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող 5 կուսակցությունները` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]