Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն շարունակում է զարգացնել միջազգային ռազմական համագործակցությունը մի շարք երկրների հետ

ՀՀ ՊՆ-ն շարունակում է զարգացնել միջազգային ռազմական 
համագործակցությունը մի շարք երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է զարգացնել միջազգային ռազմական համագործակցությունը գործընկեր երկրների հետ: Տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջազգային համագործակցության համար պատասխանատու համապատասխան կառույցների միջև ստորագրվել են 2013 թվականի երկկողմ համագործակցության պլանները:

ՀՀ պաշտպանության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նշված փաստաթղթերով նախատեսվում է 2013 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ սպաների կրթության ու վերապատրաստման դասընթացներ, փորձի փոխանակման միջոցառումներ ՀՀ զինված  ուժերում իրականացվող բարեփոխումներին առնչվող ոլորտներում` ռազմական կրթություն, ռազմական արդյունաբերություն, զինված ուժերին առնչվող իրավական ընթացակարգեր, ռեսուրսների պլանավորում և այլն, ինչպես նաև կողմերի միջև քննարկումներ պաշտպանական քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]