Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ընտրություններին ընդառաջ դիտորդներին ու լրատվամիջոցներին կապող «Մեդիա կենտրոն» է ստեղծվել

Ընտրություններին ընդառաջ դիտորդներին ու լրատվամիջոցներին կապող «Մեդիա 
կենտրոն» է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ամեն ինչ անում է ընտրական գործընթացը բարձր մակարդակով անցկացնելու գործում Հայաստանին օգնելու համար: Փետրվարի 11-ին նորաստեղծ «Մեդիա Կենտրոն» նախագծի բացման ասուլիսի ժամանակ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը նշեց, որ առաջիկա ընտրությունները Հայաստանի համար առաջընթաց գրանցելու նոր չափանիշ կարող են լինել: «Այս առումով շատ կարեւոր է ԶԼՄ-ների, դիտորդական առաքելությունների եւ դաշտում գործող բոլոր խմբերի միջեւ կապի հաստատումն ու պահպանումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ շեշտելով, որ «Մեդիա կենտրոն» նախագիծը ստեղծված է հենց այս գործառույթներն իրականացնելու համար: Ջոնաթան Էյվսը նշեց, որ շատ ուրախ է այս նախաձեռնությանն աջակցելու համար:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ այս կենտրոնի ստեղծումն անհրաժեշտություն էր, քանի որ ընտրական գործընթացները դիտարկող կարճաժամկետ կամ երկարաժամկետ դիտորդական առաքելությունների տեղեկությունները ուշացման պատճառով, սովորաբար, կորցնում են իրենց կարեւորությունն ու հաճախ նաեւ ազդեցությունը: «Լրատվամիջոցների սահմանափակ ռեսուրսները նույնպես թույլ չեն տալիս օպերատիվ կապ հաստատել դաշտում գործող բոլոր խմբերի հետ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նորաստեղծ կենտրոնը կփորձի աջակցել ու կամրջել այդ երկու կողմերին:

«Քուանթերփարթ ինթերնեշնլ Հայաստան»-ի տնօրեն Կարել Հոֆստրանը նույնպես բարձր գնահատեց «Մեդիա կենտրոն»-ի ստեղծումը՝ նշելով, որ այն զանգվածային լրատվամիջոցներին եւ քաղաքացիական հասարակությանը, նախընտրական շրջանում եւ ընտրությունների ժամանակ, ասնմիջական շփման հնարավորություն կտա: «Կենտրոնն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում բոլորն ակտիվ մասնակցություն ունենան ընտրություններին»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ կենտրոնը հագեցած ժամանակացույց է ունենալու եւ աջակցելու է թե քաղաքացիական հասարակությանը, թե լրագրողներին՝ նոր տեղեկություններ ստանալու հարցում:

«Մեդիա կենտրոն»-ի համակարգող Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց, որ կենտրոնը ամեն օր հարցազրույցներ կկազմակերպի տեղական դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հանդիպումներ կկազմակերպվեն տարբեր շահագրգիռ կողմերի, քաղաքագետների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նախագահական ընտրություններին ընդառաջ ստեղծված «Մեդիա կենտրոնը» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստան»-ի, Նիդերլանդների Թագավորության դեսպանատան եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ մեկնարկած նախաձեռնություն է, որի նպատակն է համատեղել քաղաքացիական հասարակության եւ լրատվական  դաշտի ներուժը՝ կապող օղակ հանդիսանալով ընտրական գործընթացները դիտարկող հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների միջեւ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]