Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայրիկյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել ընտրությունների հետաձգման դիմումը

Հայրիկյանը Սահմանադրական դատարանից հետ է վերցրել ընտրությունների 
հետաձգման դիմումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հետ է վերցրել ընտրությունների հետաձգման նպատակով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը, դիմումը հետ է վերցրել Հայրիկյանի փաստաբանը:

Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան էր դիմել փետրվարի 10-ին` ընտրություններից ութ օր առաջ` դրանք 14 օր հետաձգելու խնդրով: Նրա այդ քայլի համար հիմք էր հանդիսացել հունվարի 31-ին թեկնածուի նկատմամբ կատարված մահափորձը: Նրան վիրահատել են, գնդակը հանել մարմնից: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Պողոսյանը և Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ: Հայտնաբերվել է հանցագործության գործիք` «Նագան» տե­սակի ատրճանակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]