Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Գրանդ Հոլդինգ»-ը ծխախոտին զուգահեռ նաև հացահատիկ է աճեցնելու

«Գրանդ Հոլդինգ»-ը ծխախոտին զուգահեռ նաև հացահատիկ է աճեցնելու

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրանդ Հոլդինգ»-ը ծխախոտին զուգահեռ նաև հացահատիկ է աճեցնելու: Այս մասին փետրվարի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Գրանդ Հոլդինգ»-ի տնօրեն Հրանտ Վարդանյանը:

««Գրանդ Հոլդինգ»-ը Տավուշում եւ Արցախում այս տարվանից սկսելու է աճեցնել հացահատիկ, որը ծխախոտի համար փորձարկված եւ ամենաարդյունավետ ռոտացիոն մշակաբույսն է, ինչը 3 տարում թույլ կտա Տավուշում եւ Արցախում աճեցնել միջազգային չափանիշերից փոքր-ինչ բարձր որակի ցորեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վարդանյանը:

Հրանտ Վարդանյանը հայտնեց նաև, որ 2012-ին «Գրանդ Հոլդինգ»-ը մթերել է 21,2 հազ. տոննա ծխախոտի հումք: Աճել է նաև  գյուղական համայնքներում ծխախոտագործությամբ զբաղվողների թիվը՝ հասնելով մոտ 20 հազարի: Ընկերության արտադրանքը սպառվում է աշխարհի 12 երկրներում: Հոլդինգում աշխատողների թիվը ներկայում գերազանցում է 6300-ը՝ 170 հազար դրամ միջին աշխատավարձով:Ընկերությունն այժմ զբաղվում է նաև աշխատողների բժշկական ապահովագրության հարցով:

Անդրադառնալով խոշոր հարկատուների շարքում զբաղեցրած դիրքին՝ Վարդանյանն ընդգծեց, որ 2012-ին ընկերությունը վճարել է 18,5 մլրդ դրամի հարկ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը:

Իսկ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնեղ «Գրանդ Քենդի» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի սկզբին Երևանի կոնֆետի և հրուշակեղենի գործարանի հիմքի վրա: Ձեռնարկության պատմությունը սկիզբ է առել 1933 թվ., երբ Երևանի մակարոնի գործարանը պաշտոնապես սկսեց տարբեր արտադրատեսակների արտադրությունը: Մեկ տարի անց 1934 թվ. կոնֆետի գործարանը սկսեց իր աշխատանքը: Հետագա 17 տարիների ընթացքում վերոնշյալ գործարաննները երկու անկախ արտադրողներ էին: 1951 թ. նրանք միավորվեցին և դարձան այդ ժամանակաշրջանի ամենամեծ գործարանը: Կարճ ժամանակահատվածում կառուցվեցին նոր պահեստներ և ձեռք բերվեցին նոր հոսքագծեր կարամելի, թխվածքաբլիթների, շոկոլադի, և կակաոյի մշակման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]