Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պարույր Հայրիկյանը տրամադրված է թշնամական ուժերի «ջրաղացին ջուր չլցնել» եւ չհետաձգել ընտրությունները

Պարույր Հայրիկյանը տրամադրված է թշնամական ուժերի «ջրաղացին 
ջուր չլցնել» եւ չհետաձգել ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահափորձի ենթարկված  և վիրահատված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի ցանկանում թշնամական ուժերի «ջրաղացին ջուր լցնել»՝ ընտրությունները հետաձգելով:  Այդ մասին փետրվարի 4-ին  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում լրագրողներին ասաց նախագահի թեկնածուն: «Ստվերում գործող, մեր ժողովրդի նկատմամբ բացասական տրամադրվածություն ունեցող, ժողովրդավարության դեմ գործող որևէ ուժի ջրաղացին ջուր լցնել ես չեմ ուզում և իմ նախնական տրամադրվածությունն էր՝ ոչ մի հետաձգում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ իր փաստաբանը և ներկայացուցիչները վաղը ժամը 12-ին իր դիրքորոշումը կներկայացնեն:

Հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: 

 Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որը ղեկավարում է ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը. ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծաայության աշխատակիցներ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ:  

 Պարույր Հայրիկյանին վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը: Նրա վիրահատության կարերը կքանդվեն վիրահատությունից մոտ մեկ շաբաթ անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]