Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

FORBES-ի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշային ցուցակում երեք հայ կա

FORBES-ի «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշային ցուցակում 
երեք հայ կա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FORBES ամսագիրը ներկայացրել է այս տարվա «Ռուսաստանի անշարժ գույքի արքաները» վարկանիշային ցուցակը, որտեղ ընդգրկված են ոչ միան ռուսներ, այլև օտարազգիներ: Երեսուն հոգանոց ցանկում կա նաև երեք հայ` Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Գագիկ Ադիբեկյանը: Վարկանիշի երրորդ հորիզոնականն զբաղեցնող «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եկամուտը կազմում է 720 մլն դոլար: Նա անշարժ գույք ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Յարոսլավլում, Իվանովում, Կալուգայում, Սոչիում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում և Երևանում: Սամվել Կարապետյանը գումար աշխատել սկսել է Երևանում: 1990-ականների սկզբին տեղափոխվել է Կալուգա, որտեղ զբաղվել է մեծաքանակ առևտրով ու տեքստիլի արտադրությամբ: Այժմ տնօրինում է «Տաշիր» բազմապրոֆիլ ընկերությունը, որը զբաղվում է շինարարությամբ, հասարակական սննդի վայրերով, առևտրով և այլն:

Վարկանիշային աղյուցակի հաջորդ հայը` «Լեգիոն Դեվելոփմենթ» ընկերության սեփականատեր Դանիլ Խաչատուրովը, զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը: 80 մլն դոլար եկամուտ ունեցող հայը Մոսկվայում ունի խոշոր օբյեկտներ: Խաչատուրովը տնօրինել է Բինբանկի պորտֆելը, աշխատել է «Սլավնեֆտ»-ում, մասնակցել է «Ռոսգոսստրախ»-ի մասնավորեցմանը և 2004-ից դարձել գլխավոր տնօրենը: Նա նաև «Ռոսգոսստրախ» բանկի համասեփականատերն է:

Վարկանիշային աղյուսակի 26-րդ հորիզոնականն զբաղեցրած հայը RD Group-ի սեփականատեր Գագիկ Ադիբեկյանն է: 70 մլն դոլար եկամուտ ունեցող գործարարը Մոսկվայի անշարժ գույքի շուկայում ամենահանելուկային կերպարն է: 1997թ.-ին նա առաջին հերթին Մոսկվայի կենտրոնում հիմնադրել է նորաձևության բիզնես կենտրոն «Ռոմանով դվոր»-ը: 2012-ին ձեռք է բերել RD Group-ի 40 տոկոսը, իսկ նույն թվականին RD Group-ը Մաքսիմ Գորկու անվան մշակութային զբոսայգուն CGE PRO 1400HD հեռադիտակ էր նվիրել, որը կշռում էր 110 կգ, առավելագույն խոշորացումը` 841 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]