Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը հուսով է, որ Նոր Հաճնի «Շողակն» գործարանը կվերագործարկվի տեսանելի ապագայում

Սերժ Սարգսյանը հուսով է, որ Նոր Հաճնի «Շողակն» գործարանը 
 կվերագործարկվի տեսանելի ապագայում

ԵՂՎԱՐԴ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադամանդագործության ոլորտում աստիճանաբար նախկին պայմանավորվածություններն ու պայմանագրերը թարմացվում են: Հունվարի 31-ին Եղվարդում նախընտրական քարոզարշավի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` պատասխանելով բնակիչներից մեկի այն հարցին, թե ի՞նչ ճակատագիր կունենա Նոր Հաճնի «Շողակն» գործարանը եւ, ընդհանրապես, ադամանդագործության ոլորտը: «Հուսով եմ, որ «Շողակն» գործարանը տեսանելի ապագայում սկսելու է աշխատել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախագահի թեկնածու Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ ադամանդագործությունը Հայաստանում տուժել է ոչ թե համաշխարհային ճգնաժամի արդյունքում, այլ մինչ այդ` 2007 թվականից, երբ ոլորտում խնդիրներ էին առաջացել: Սերժ Սարգսյանը հնարավոր համարեց, որ մոտ ապագայում Հայաստանում ադամանդագործությունը նորից զարգացում ապրի: 

Մի քանի տարի առաջ ադամանդագործությունը Հայաստանում զարգացման այնպիսի ծավալների էր հասել, որ տնտեսության գրեթե բոլոր ցուցանիշների վրա էական ազդեցություն էր թողել: 2004-2005 թթ. ադամանդի վերամշակման ծավալը մեր երկրում հասել էր իր բարձրակետին` աշխատում էին վերամշակող մոտ 200 մանր ու խոշոր գործարաններ, ոլորտում կար մոտ 5000 աշխատատեղ, տարեկան տաշվում էր մոտ 1 մլն կարատ ադամանդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]