Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում առաջին անգամ կատարվեց սրտի կորոնոգրաֆիա եւ ստենդավորում

Գյումրիում առաջին անգամ կատարվեց  սրտի կորոնոգրաֆիա եւ 
ստենդավորում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 25-ին առաջին անգամ կատարվեց  սրտի կորոնոգրաֆիա եւ ստենդավորում:   «Գյումրիի բժշկական կենտրոն»-ի կորոնոգրաֆը, որը հնարավորություն է տալիս իրականացնել սրտի անոթների ստուգում եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ստենդավորում, առաջին անգամ շահագործվեց  Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից:

Նախկինում մարզը չի ունեցել ոչ միայն նմանատիպ հետազոտության հնարավորություն, այլ նաեւ սարքավորում: Ի սկզբանե կենտրոնի կառուցման եւ սարքավորումների համալրման ծրագրում այս սարքը չի եղել, այն բժշկական կենտրոնին տրամադրվել է միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Գյումրիի բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արմեն Իսահակյանը, նախկինում մարզում նման հետազոտություններ էլ չեն իրականացվել, եւ շատ հիվանդների այդ պատճառով անգամ չեն հասցրել Երեւան տեղափոխել:

«Ցավոք, քանի որ նման ծառայություն չի եղել, մենք այսօր անհրաժեշտ  կադրեր չունենք, բայց մինչ մեր մասնագետները կվերապատրաստվեն Երեւանի «Նորք-Մարաշ» կենտրում, Գյումրիում նմանատիպ ծառայություն կմատուցեն մայրաքաղաքից հրավիրված բժիշկները: Իրոք,  սա մեր քաղաքի եւ մարզի համար տոն է»,-նշեց Արմեն Իսահակյանը:Որպես ակցիա` Գյումրիում  առաջին վիրահատությունը եւ հետազոտությունը կատարվեց անվճար՝ պետպատվերի շրջանակում: Հիվանդի ընտրությունը նախապես կատարել էին «Նորք-Մարաշ» -ի բժիշկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]