Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Գոռ Սուջյանը

Հայաստանը «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Գոռ Սուջյանը

ԵՐԵՎԱՆ,  22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-ից 18-ը կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին  հայտարարվեց  Հանրային հեռուստատեսությամբ` «Առաջին լրատվական»-ի եթերում:

«Դորիանս» խումը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ի համար գրել էր This is our world երգը, սակայն նախորդ տարի Հայաստանը չմասնակցեց մրցույթին:

I can fly երգով 2009-ին մասնակցելով «Եվրատեսիլ»-ի հայկական նախընտրական փուլում ` «Դորիանս»-ն ապահովեց բարձր վարկանիշ իր եւ հայկական ռոքի համար:  

Սուջյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 25-ին Երեւանում: Կիթառահար, ջազմեն Մկրտիչ Սուջյանի որդին է: 2004 թվականին ավարտել է Երեւանի` Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը:

2006 թվականից երգել է Երեւանի երաժշտական ակումբներում և կատարել է աշխարհահռչակ երաժիշտների գործեր: 2008 թվականից «Դորիանս» ռոք խմբի մեներգիչն է, որի կազմում համերգային ծրագրերով ելույթ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտների և երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ համերգային նախագծերի Հայաստանում եւ արտասահմանյան մի շարք երկրներում, արժանացել մրցանակների: 2011 թվականին  Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]