Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական բանակը կապահովի Ստեփանակերտից քաղաքացիական օդանավերի անվտանգ թռիչքը

Հայկական բանակը կապահովի Ստեփանակերտից քաղաքացիական օդանավերի 
անվտանգ թռիչքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են ապահովելու Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման առնչությամբ ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքներին: «Ստեփանակերտի օդանավակայանից առաջին թռիչքի իրականացման ընթացում Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության եւ օդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռի գործողությունը եւ թռիչքը»,-ասաց Օհանյանը:  

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի: Այս ընթացքում լայնացվել է նաեւ թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը: Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտվեց միջազգային հանրության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]