Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում ավտոբուսներ արտադրող գործարանի շինարարությունը կսկսվի առաջիկա 1-2 ամիսներին

 Հայաստանում ավտոբուսներ արտադրող գործարանի շինարարությունը 
կսկսվի առաջիկա 1-2 ամիսներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ համաշխարհային համբավ վայելող հնդկական Ashok Leyland կազմակերպության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանում հիմնվելիք ավտոբուսների արտադրությունը կթողարկի միջին եւ մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ: 

«Արմենպրես»-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացրին, որ գործարանին անհրաժեշտ պահեստամասերը կներմուծվեն հնդկական կողմից, իսկ Հայաստանում կիրականացվի ավտոբուսների հավաքման ընթացքը: Գործարանի գործարկման առաջին տարում նախատեսվում է արտադրել մինչեւ 200 ժամանակակից, բարձրակարգ ավտոբուս: Դրանք անաղմուկ կլինեն, հարմարավետ նստարաններով, կունենան օդորակման համակարգեր, ինչպես նաեւ զգալի էժան կլինեն մինչ օրս ներմուծվող ավտոբուսներից: 

Արտադրության կազմակերպմամբ ավելի քան 100 նոր աշխատատեղ կստեղծվի, իսկ մասնագետները կվերաորակավորվեն ընկերության գործարաններում:

Գործարանի շինարարությունը կմեկնարկի 2013թ. առաջին եռամսյակում, իսկ մինչ այդ հանրությանը կներկայացվեն արտադրվող ավտոբուսների նմուշները: 

Ashok Լeyland կազմակերպությունը հիմնվել է 1948թ: Այն տրանսպորտ արտադրող խոշորագույն կազմակերպություններից է, որի արտադրանքն արտոնագրված է Միացյալ Թագավորության կողմից:

ՀՀ կառավարության նիստում թույլատրվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երեւան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող գույքը 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել  «MedAK Gmbh» գերմանական ընկերությանը՝ ավտոբուսների արտադրություն կազմակերպելու համար: Վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում ներկայացված գործարար ծրագրին համապատասխան  իրականացնել միջին եւ մեծ տեղատարողության ավտոբուսների արտադրություն՝ 7 տարվա ընթացքում ներդնելով 7 միլիոն դոլարին համարժեք դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]