Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հասմիկ Պողոսյանը կարեւորում է Կապույտ մզկիթի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում

Հասմիկ Պողոսյանը կարեւորում է Կապույտ մզկիթի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 
մշակութային ժառանգության ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջիկայում կանի հնարավոր ամեն քայլ, որպեսզի Երեւանում գտնվող իրանական կապույտ մզկիթն ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարը չափազանց կարեւորում է այս գործընթացի իրականացումը, քանի որ 2012 թվականի աշնանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր աշխատանքային այցը հնարավորություն է տվել իրեն տեղում շատ մոտիկից ծանոթանալ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: «Իրանն այն եզակի երկրներից է, որտեղ հայկական եկեղեցիների, դպրոցների եւ կրթամշակութային օջախների նկատմամբ մեծ հոգածություն է ցուցաբերվում: Նրանք մեր հուշարձանները չափազանց լավ են պահպանում»,- ընդգծեց նախարարը:

Իրանի հյուսիսում գտնվող սբ Թադեւոսի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվել է «Իրանի հայկական եկեղեցական համալիրներ» ընդհանուր անվանակարգում: Իսկ դա, Պողոսյանի խոսքով, նշանակում է, որ յուրաքանչյուր տարի ցանկերը կարող են հայկական եկեղեցիներով համալրվել: «Իրանում գտնվող մեր բոլոր հուշարձանները, եկեղեցական համալիրները պարբերաբար կմտնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկեր»,- նշեց նախարարը` շեշտելով, որ դա մեծ քայլ է եւ հայկական կողմն էլ պարտավոր է իրականացնել նույնը:

Կապույտ մզկիթը Երեւանի մուսուլմանական միակ աղոթատունն է: Այն կառուցվել է 1766 թվականին` Հուսեյն խանի նախաձեռնությամբ: Մզկիթ այցելում են մեր երկրում բնակվող մուսուլմանները: Կապույտ մզկիթը Կովկասում ամենամեծն է: Այն պահպանվել է Չարենցի շնորհիվ, ով առաջարկել է կառույցը վերածել թանգարանի: Երկու մզկիթ է վեր խոյանում` մեկը կապույտ գմբեթով (այդ պատճառով էլ կոչվում է Կապույտ մզկիթ), մյուսը, որն ավելի փոքր է, կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը: Երկու մզկիթները միանում են 28 սենյակների շղթայով: Այս մզկիթը Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերից է: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց` մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]