1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ապարանում անցկացվեց Հին Նոր տարվա ավանդական տոնակատարությունը

Ապարանում անցկացվեց Հին Նոր տարվա ավանդական տոնակատարությունը

 ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ապարան քաղաքում հունվարի 13-ին տեղի ունեցավ «Ապարանյան Հին Նոր տարի» ամենամյա տոնակատարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, մարզպետ Սարգիս Սահակյանը, հոգևոր այրեր, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, պատգամավոր Վրեժ Մարկոսյանը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը և այլք: Ավանդական խարույկի շուրջ անցկացվեց շուրջպար: Տոնակատարությունն ուղեկցվում էր սիրված  երգիչների և  համույթների երգ ու պարով: Միջոցառումը կազմակերպել էին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը և Ապարանի քաղաքապետարանը:

Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Արարատյան Հայրապետական թեմը նաև մեկնաբանում է, որ հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:

Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]