Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տիգրան Պետրոսյանը մտադիր է պահպանել Հայաստանի չեմպիոնի կոչումը

Տիգրան Պետրոսյանը մտադիր է պահպանել Հայաստանի չեմպիոնի կոչումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանն ամեն ինչ անելու է` նվաճած  տիտղոսը պահպանելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում իր մտադրությունը հաստատեց կրկնակի օլիմպիական չեմպիոնը: Շախմատիստի կարծիքով` Հայաստանի շախմատի առաջնությունը դժվարագույններից է աշխարհում: «Իհարկե, հեշտ չի լինելու, Հայաստանի առաջնությունում միշտ էլ լինում են 5-6 շախմատիստներ, ովքեր հաղթանակին արժանի խաղ են ցուցադրում: Բայց ես ամեն ինչ անելու եմ` տիտղոսը պահպանելու համար»,-ասաց օլիմպիական չեմպիոնը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնությունը կմեկնարկի հունվարի 12-ին եւ  կավարտի հունվարի 21-ին:

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին: Շախմատային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն է: Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» շքանշանակիր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]