Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստեփանակերտի օդանավակայանում տեխնիկական որոշ հարցեր են կարգավորվում

Ստեփանակերտի օդանավակայանում տեխնիկական որոշ հարցեր են 
կարգավորվում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը վստահեցնում է` Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ անպայման իրականացվելու են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին շեշտեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը: Նրա տեղեկացմամբ` այժմ իրականացվում է օդանավակայանը սպասարկող անձնակազմի վերապատրաստում եւ կարգավորվում են տեխնիկական մի շարք հարցեր:                                               Ստեփանակերտ-Երեւան չվերթի տոմսն, ամենայն հավանականությամբ, կարժենա 18-19 հազար դրամ: Դմիտրի Աթբաշյանը չցանկացավ գաղտնազերծել, թե քանի ինքնաթիռ կունենա օդանավակայանը:        

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի: Այս ընթացքում լայնացվել է նաեւ թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը: Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտեց նաեւ միջազգային հանրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]