Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաև վերլուծաբան Անդրեաս Ղուկասյանը

Նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել 
նաև վերլուծաբան Անդրեաս Ղուկասյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերլուծաբան Անդրեաս Ղուկասյանը դեկտեմբերի 28-ին իր թեկնածությունն առաջադրեց առաջիկա նախագահական ընտրություններում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար դեկտեմբերի 27-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի փաստաթղթերը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են անկուսակցական Մհեր Հայրապետյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը եւ անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013թ. հունվարի 4-ը` ժամը 18:00-ն: Առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը հունվարի 4-14-ն է:

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21-ին, կավարտվի փետրվարի 16-ին: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ի 18:00-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի Երեւանի ժամանակով` փետրվարի 9-ի 08:00-ին, կավարտվի փետրվարի 13-ին ժամը 20:00-ին:Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` 08:00-ին եւ կավարտվի 20:00-ը: 2013-ին Հայաստանում կայանալիք Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: ԿԸՀ-ն վերահաստատել է կայանալիք նախագահական ընտրությունների ազատ եւ արդար, թափանցիկ անցկացման պատրաստակամությունը. ԸՕ ամրագրված մեխանիզմները լիարժեք հնարավորություն են տալիս նման ընտրություն անցկացնելու:

Գործընթացի ցանկացած փուլին հետեւելու եւ հասարակական վերահսկողություն իրականացնելու հնարավորություն է ընձեռված:Առաջադրվելու իրենց որոշման մասին բարձրաձայնել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ով հայտարարել է իր որոշումներում չկաշկանդվելու համար ՀԱԿ-ի քաղաքական խորհրդի հետ համագործակցության առժամանակյա դադարեցման մասին:Իրենց թեկնածությունն առաջադրելու ցանկություն են հայտնել Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, պատմաբան-մանկավարժ Մարտիկ Սարգսյանը եւ նախկին ՀՅԴ-ական Հովիկ Աղազարյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում է ընդունել ընտրություններին թեկնածու չառաջադրել եւ որեւէ այլ թեկնածուի չսատարել: 

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է թեկնածությունը չառաջադրելու եւ քաղաքական դաշտն առավել երիտասարդներին զիջելու իր մտադրության մասին: ՀՅԴ-ն եւս ընտրություններին թեկնածու չի առաջադրելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]