1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիբանանահայ Գևորգ Աճեմյանի գիրքը ներկայացվեց հայաստանյան ընթերցողին

Լիբանանահայ Գևորգ Աճեմյանի գիրքը ներկայացվեց հայաստանյան ընթերցողին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանահայ արձակագիր Գևորգ Աճեմյանի «Գեղարվեստական երկեր» երկհատորյակը դեկտեմբերի 27--ին ներկայացվեց ՀՀ գրողների միությունում: Շնորհանդեսին ներկա էին գրողի կինը` Վերա Աճեմյանը, դուստրերը, ժամանակակից հայ գրողներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ Աճեմյանի նման հետաքրքիր ու ինքնատիպ ստեղծագործողը մեզանում քիչ է հայտնի, իսկ այս շնորհանդեսը առիթ է նրան հայ ընթերցողին ներկայացնելու համար: «Մեր մեծերն օրըստօրե ավելի շատ «պաշտպանության» կարիք ունեն, քանի որ ժամանակի ընթացքում մոռացվում է նրանց անունը»,-ասաց Լևոն Անանյանը:

Բանասիրության դոկտոր պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, ով նաեւ գրքի ստեղծագործական աշխատանքով է զբավել, նշեց, որ Գևորգ Աճեմյանի «մուտք»-ը դեպի Հայաստան լինելու է անմնացորդ: «Գևորգ Աճեմյանը բավական ուշ է մուտք գործել Հայաստան, սակայն դա չի խանգարի գրողին, որպեսզի նա գտնի իր հասցեատիրոջը: Նույնը եղավ նաև Բեյրութում և Վաշինգտոնում, որտեղ նրա ստեղծագործությունները` պատմվածաշարերը, վերաճեցին գեղարվեստական փաստերի»,- ասաց Դանիելյանը: Աճեմյանը գրեց և նկարագրեց այն ժամանակաշրջանն ու դժվար իրողությունը, որը թղթին հանձնելու համար երբեմն անհնար է «խաղացնել» գրիչը: Դանիելյանը խոսքով, Գևորգ Աճեմյան գրողը գալիս է զբաղեցնելու իր արժանի դիրքը, իսկ դա բարձրերի շարքում է:

Գևորգ Աճեմյանը ծնվել է 1932թ-ի մայիսի 23-ին Սիրիայում` սասունցիների ընտանիքում: Սովորել է Հալեպում, այնուհետև Բեյրութի ամերիկյան համալսարանում: Սփյուռքահայ գրականության նշանավոր դեմքերից է: Հեղինակել է «Հարդագողի ժառանգորդները» վեպը և եղել է «Սփյուռք» հանդեսի խմբագիրը:  

Արձակագիրը մահացել է 1998թ-ի դեկտեմբերի 27-ին: Այսօր լրանում է գրողի մահվան 14-րդ տարելիցը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]