Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անհրաժեշտ է դրսևորել պետական, քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործում. Սերժ Սարգսյան

Անհրաժեշտ է դրսևորել պետական, քաղաքական մտածողություն Հայկական 
հարցի հետապնդման գործում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներ Նորատ Տեր-Գրիգորյանցին և Կարեն Միքայելյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից, կարևորելով համաշխարհային հայության հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների և ծրագրերի իրականացման գործում նրանց միջև աշխատանքների և դերերի բաշխումը` Նորատ Տեր-Գրիգորյանցը և Կարեն Միքայելյանը Նախագահին տեղեկացրել են կազմակերպության ծրագրերի մասին, որոնք առնչվում են արևմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերի և իրավունքների պաշտպանման գործընթացին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է օգտվել պատմության դասերից, դրսևորել իրատես և պատասխանատու ժամանակակից ազգային, պետական, քաղաքական մտածողություն Հայկական հարցի հետապնդման գործընթացի փուլում:

Արևմտահայոց ազգային համագումարը գրանցված է Փարիզում՝ Ֆրանսիայի 1901 թվականի օրենսդրության համաձայն և անդամագրված է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում իբրև ոչ կառավարական կազմակերպություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]