Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարդուհի Պետրոսյանը նշանակվել է ՀՀ վար­չա­պետի խորհրդական

Վարդուհի Պետրոսյանը նշանակվել է ՀՀ վար­չա­պետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վար­չա­պետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վարդուհի Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վար­չա­պետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ 

 ***

Վարդուհի Պետրոսյան

 

Տարեթիվամսաթիվծննդավայր
9 հուլիսի, 1971 թ., ք. Երևան

 Կրթություն

1988-1993 թթ. - Երևանի պետական համալսարան, կենսաբանության ֆակուլտետ, բակալավրի աստիճան

1998-2000 թթ.- ԱՄՆ-ի Այդահոյի համալսարան, շրջակա միջավայրի պահպանության գիտությունների ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան

2000-2005 թթ. – ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինս համալսարանի  Բլումբերգ հանրային առողջապահության դպրոցի առողջապահության քաղաքականության և կառավարման բաժին, փիլիսոփայության դոկտորի կոչում


Աշխատանքային գործունեություն

1993-1998 թթ. - Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի կլինիկական և կենսաքիմիական լաբորատորիայի աշխատակից

1997-1998 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, առողջապահական ծրագրերի կրտսեր գիտաշխատող

1999-2000 թթ. – ԱՄՆ-ի Այդահո նահանգի «Environmental Engineering TerraGraphics» կազմակերպության գիտաշխատող

2000-2005 թթ. - ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինս համալսարանի  Բլումբերգ հանրային առողջապահության դպրոցի տարբեր միջազգային առողջապահական ծրագրերի կրտսեր գիտաշխատող

2003 թ. - ԱՄՆ-ի Ջոնս Հոփկինս համալսարանի  Բլումբերգ հանրային առողջապահության դպրոցի դասախոսի օգնական առողջապահության քաղաքականության և կառավարման բաժնում

2003 թվականից առ այսօր – Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի դասախոս, 2006 թվականից` ֆակուլտետի փոխդեկան, Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի տնօրեն

2012 թ. դեկտեմբերի 25-ից` ՀՀ վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով

Այլ տվյալներ

Փիլիսոփայության դոկտոր է, 21 գիտական հոդվածների, 30 գիտական համառոտագրերի հեղինակ: Ղեկավարել է բազմաթիվ առողջապահական ծրագրեր Հայաստանում և հեղինակել 44 զեկույց այդ ծրագրերի մասին: Միջազգային գիտաժողովներում հանդես է եկել զեկուցումներով, կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ, սեմինարներ, հանրային քննարկումներ, դասընթացներ:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

 Անձնական տվյալներ

Ամուսնացած է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]