Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպահայերի երրորդ համագումարում օրակարգային է ԼՂՀ ճանաչումը

Եվրոպահայերի երրորդ համագումարում օրակարգային է ԼՂՀ ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի հասարակական գործիչները, գիտնականները եւ քաղաքագետները կհամախմբվեն Եվրոպահայերի երրորդ համագումարում, որը տեղի կունենա 2013-ի մարտի 4-5-ին`  Բրյուսելում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, համագումարի երկրորդ մասը տեղի կունենա Եվրոպական խորհրդարանում: Առաջին նիստում` մարտի 4-ին, ուշադրության կենտրոնում են լինելու Եվրոպայի տարածքում բնակվող հայության դիմագրաված մարտահրավերները, որոնք պիտի արծարծվեն Եվրոպահայ կազմակերպությունների ներկայացուցիչների կղմից:

Ինքնության, մշակույթի եւ լեզվի հարցերին զուգահեռ, կքննարկվեն նաեւ քաղաքական հարցեր, ինչպիսիք են Եվրոպայում թուրք-ազերիների միացյալ ճակատին դիմակայելը, Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումները, Ցեղասպանության ժխտման եւ դրժողականության քրեականացումը, ԼՂՀ միջազգային ճանաչումը: Առաջին մասի զեկուցողները կլինեն Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի, ինչպես նաեւ Հայաստանից ներկայացուցիչներ: Երկրորդ օրը` մարտի 5-ին, համագումարը Եվրոպական խորհրդարանում, խորհրդարանի մեծագույն քաղաքական խմբի` Եվրոպայի ժողովրդական կուսակցության հովանավորությամբ, քննարկելու է Եվրոպական միության պատասխանատվությունը` կանխելու եւ պաշտպանելու հարցում, հիմք ընդունելով «Ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը»: Կորոնվեն եւ քննարկվեն նաեւ «Հարավային Կովկասի համար նոր հեռանկարներ»:

Հայ դատի գրասենյակի համոզմամբ` Այս օրերին, երբ Եվրոպական միություն- ՀՀ հարաբերություններն ավելի քան երբեք ջերմ են, ինչպես նաեւ երկուստեք բարձրագույն մակարդակի այցելություններ են տեղի ունենում, Հայաստանի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին էլ ավելի է մոտենում, եվրոպահայերի երրորդ համագումարը հարաբերությունների բոլոր կողմերը կքննարկի, կզրուցի եւ կառաջարկի առաջխաղացման նոր ուղիներ: Համագումարին մասնակցելու են ԵՄ բարձր մակարդակի ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի անդամներ, խորհրդարանական պատվիրակությունների եւ կուսակցությունների անդամներ, ղեկավարներ` քաղաքական ոլորտի բոլոր խավերից, թե ԵՄ-ից եւ թե Հայաստանից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]