Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երգի պետական թատրոնը նշում է հիմնադրման 18-ամյակը

Երգի պետական թատրոնը նշում է հիմնադրման 18-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երգի պետական թատրոնը դեկտեմբերի 25-ին տոնում է իր հիմնադրման 18-ամյակը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի հիմանդիր եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը նշեց, որ թատրոնի գլխավոր ձեռքբերումը կրթած վեց սերունդներն են:

«Արվեստով զբաղվելն արդեն մեծ հաջողությունն է: Մաղթում եմ իմ սաներին, որ մնան այնպիսին, ինչպիսին ստեղծել է իրենց բնությունը: Փող աշխատելը լավ բան է, բայց փողի հետեւից ընկնել պետք չէ»,- ասաց Գրիգորյանը:

Այսօր թատրոնում տոնական մթնոլոտ է, չնայած առանձնակի տոնակատարություններ չեն լինելու, փոխարենը հանդիսատեսի դատին է հանձնվելու թատրոնի ամանորյա անակնկալը` «Կախարդական դաշնամուր» մանկական մյուզիքլը, որի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի գնահատմամբ` թատրոնի հաջողություններից է նաեւ «Կոմիտաս. եկել եմ» համերգը- ներկայացումը, որը կոմիտասյան մշակումների համադրություն է ազգային, ջազային, դասական նվագակցության երանգներով։

Երգի պետական թատրոնը հիմնադրվել է 1994 թվականին: Թատրոնում ուսանել են շուրջ 300 երգիչներ, ովքեր հայտնի են երաժշտական դասական, հայկական ժողովրդական, էստրադային այլ ոճերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]