1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջոն Քերիի թեկնածության առաջադրումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ցեղասպանության ճանաչման նոր ուղի է հարթում. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

Ջոն Քերիի թեկնածության առաջադրումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում 
Ցեղասպանության ճանաչման նոր ուղի է հարթում. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ջեն Քերիի առաջադրումը, ով հայտնի է արդեն երկար տարիներ ԱՄՆ հայկական համայնքին ցուցաբերած իր աջակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, ԱՄՆ հայերի շրջանում շրջանառվում է այն միտքը, որ ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակմամբ ճանապարհ կբացվի ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում մեկ այլ հայտնի հայամետ գործիչ Ռոբերտ Մենենդեսի նշանակման համար:

«Մենք ողջունում ենք նախագահ Բարաք Օբամայի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի առաջադրումը, ով հայտնի է շուրջ երեք տասնամյակ Հայաստանին և Հայաստանի արտաքին քաղաքականության պաշտպանությանն ուղղված իր աջակցությամբ»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա հույս է հայտնել, որ արդեն պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի օժանդակությամբ կշարունակվեն տարվել կառուցողական աշխատանքներ` նպատակ ունենալով հակազդել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող  Թուրքիայի վարած մշտական քաղաքականությանը, ուժեղացնելՀայաստան-ԱՄՆ կապերը, ինչպես նաև նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը:

Քերին առաջին անգամ սենատոր է ընտրվել1984թ.։ Երբ սենատոր Ջո Բայդենը նշանակվեց իր այժմյան պաշտոնում, Քերին դարձավ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ։ Այս տարիների ընթացքում սենատոր Քերին պայքարել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Նա արգելել էր Ֆրենսիս Ռեկարդոնեին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակելը՝ Հայոց ցեղասպանության հարցում վերջինիս դիրքորոշման համար։ Նա նաեւ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի «իսկական հովանավորն» է համարվում։

1990-ականների սկզբին Քերին մեծապես նպաստել է Սենատում «Ազատության աջակցման մասին» օրենքում այն փոփոխության ընդունմանը, որը սահմանափակում էր Ադրբեջանին տրամադրվող օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի դադարեցրել Հայաստանի արգելափակումը եւ Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ իր ագրեսիան։ Քերին նաեւ հայտարարել էր, որ «ցնցված եւ ապշած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հայ սպային քնած ժամանակ կացնահարած Սաֆարովին  ներում շնորհելու փաստից»։

ԱՄՆ-ում 2004թ. նախագահական ընտրություններում ամերիկահայերը պաշտպանել էին հենց Քերիի թեկնածությունը՝ հանրապետական թեկնածու Ջորջ Բուշի հետ մրցապայքարում։

Բացի այդ` Սենատից հեռանալուց հետո Քերիի պաշտոնն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի հայերի մեկ այլ բարեկամ՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Նա եւս ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից է, Սենատում Ցեղասպանության մասին բանաձեւի(S.Res.399) ընդունման ակտիվ կողմնակիցը։

Սենատոր Մենենդեսը միացել էր սենատոր Բարբար Բոքսերի՝ Հայաստանի դեսպանի պաշտոնում Դիք Հոգլանդի նշանակումն արգելափակելու պայքարին, քանի որ վերջինս, Սենատում ելույթ ունենալով, հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]