Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հալեպում կրկին հայ է առեւանգվել

 Հալեպում կրկին հայ է առեւանգվել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մի քանի օր առաջ կրկին հայ է առեւանգվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ առեւանգվածը Շահե Չաղլասյանն է: Նրա խոսքով` Չաղլասյանի ազատ արձակման համար փրկագին է պահանջվում: Հայտնի է, որ նա Հալեպի ծայրամասում գտնվող Շքեյֆ շրջանում է առեւանգվել իր իսկ մեքենայով: Այժմ աշխատանքներ են տարվում նրան ազատ արձակելու ուղղությամբ:

Անդրադառնալով Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին` Ռեյիսյանը տեղեկացրեց, որ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դրական փոփոխությունը երեկվա համեմատ փոքր-ինչ ավելի երկար ժամանակով էլեկտրականություն ունենալն է: Կրակոցներ եւ պայթյուններ մերթ ընդ մերթ լսելի են, սակայն ընդհանուր առմամբ քաղաքն ավելի հանգիստ է: Առավել անհանգստացնող խնդիրները կենցաղային բնույթի են:

Ինչ վերաբերում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա լարվածությունը դեռեւս շարունակվում է հատկապես Յարմուքի շրջանում:

Արաբական լրատվամիջոցներից ստացված տեղեկությունների համաձայն` մոտ երկու հազար մարդ երեք օրվա ընթացքում հատել է Լիբանանի սահմանը:

Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]