Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում սկսեց մատուցել հեռահաղորդակցման ծառայություներ

 «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում սկսեց մատուցել հեռահաղորդակցման 
ծառայություներ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում սկսեց մատուցել հեռահաղորդակցման ծառայություներ: Լինելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋիԷնՍի-Ալֆա ՓԲԸ-ն, որը հանդիսանում է «Ռոստելեկոմ»-ի դուստր ձեռնարկություն, սկսում է մատուցել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց համար: Այս մասին դեկտեմբերի 18-ի հրավիրված ասուլիսում ասաց «Ռոստելեկոմ»-ի փոխնախագահ Նաում Մարդերը: «Ենթակառուցվածքային ներդրումներ իրականացնելով «ՋիԷնՍի-Ալֆա»-ում` «Ռոստելեկոմ»-ը կայուն հիմք ստեղծեց ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի և ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունների հայաստանյան շուկա մուտք գործելու համար»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ`ասաց Մարդերը` հավելելով, որ այս տարի հայկական ընկերությունում ներդրվել է 10 մլն դոլար, իսկ եկող տարի կներդրվի 2 մլն-ով ավելի:

ՋիԷնՍի-Ալֆա ՓԲԸ տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշեց, որ մանրածախ ծառայությունների մատուցումը սկսվելու է մարզերից` հաշվի առնելով Երևանից դուրս ինտերնետի շուկայում թույլ մրցակցային վիճակը և տարածաշրջաններում ժամանակակից հեռահաղորդակցության ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկը: «Այսօր Աբովյանում, որտեղ գտնվում է ՋիԷնՍի-Ալֆա-ի գլխավոր գրասենյակը, բացվում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո կապի ծառայությունների առաջին գրասենյակը: Հաջորդները կլինեն Աշտարակում և Գյումրիում: Մինչև տարեվերջ վաճառքի սրահներ կգործարկվեն 5 քաղաքներում: Հունվարին ընկերությունը պլանավորում է բացել ևս 4 կենտրոն»,-ասաց Հայկ ֆարամազյանը: Նա նշեց նաև, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է գործել ՀՀ բոլոր քաղաքների, այդ թվում և Երևանի մանրածախ շուկաներում, իսկ եկող տարի ընկերությունը մուտք կգործի նաև թվային հեռուստատեսության շուկա:

Ինտերնետ ծառայության սակագները  մեր երկրում սկսվում են 6 հազար դրամից` 3 մբիթ/վ արագությամբ կապի համար:

ՋիԷնՍի-Ալֆա ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցներին, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային գլխավոր կապուղի է: 2012թ-ի սկզբին «Ռոստելեկոմ»-ը 22,5 մլն դոլարով ձեռք է բերել հայկական ընկերության բաժնետոմսերի75 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]